Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նացիստական Գերմանիայի ղեկավարները, ինչպես նաեւ այդ համակարգին ծառայած տարբեր մակարդակի քաղաքական, ռազմական եւ .... գործիչներ ստիպված եղան կանգնել դատարանի առջեւ՝ մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով։
Նյուրենբերգյան դատավարությունից բացի /որը կենտրոնական եւ ամենահայտնին է այդ դատավարությունների շարքից/ ամենաուշագրավ դատավարությունները տեղի ունեցան Լեհաստանում։
Լեհաստանում տեղի ունեցած դատավարություններից ամենահայտնին Կրակովում կայացած "Աուշվիցի" դատավարությունն էր, որի ընթացքում զինվորական թրիբունայի առջեւ կանգնեցին Աուշվից-Բիրկենաու համակենդրոնացման եւ մահվան ճամբարի 40 ղեկավարներ եւ աշխատակիցներ։
Հետաքրքիր է այն փաստը, որ նրանցից շատերը, մասնավորաբար շարքայինները, փորձում էին արդարանալ՝ նշելով, որ սոսկ կատարողներ են եղել, եւ բացառապես կատարել են իրենց տրված հրահանգները։ Այս հանգամանքը, սակայն, չօգնեց նրանց խուսափել պատժից։
Հիմա ուշադիր նայեք կարմիր բերտ կրող այս ոստկանի դեմքին եւ դրա մեջ կուտակված ատելությանը։ Նա, անշուշտ փորձում է "լավագույնս" կատարել իրեն տրված հրամանը, հաշվի չառնելով այն փաստը, թե դա ում կողմից է տրված, ինչ նպատակ է հետաբնդում եւ ինչ հետեւանքներ է կարող ունենալ իր Հայրենիքի համար/եթե, իհարկե, նա հասկանում է թե ինչ է նշանակում Հայրենիք/։
Պարգեւավճարներից արբեցած, արժանապատվությունն ու բարոյականությունը ոտնատակ տված, արժեքային որեւէ համակարգ չկրող այս, եւ նմանատիպ հարյուրավոր ոստիկաններ մոռացել են սակայն, որ այս մղձավանջը մի օր ավարտվելու է։ Անհայրենիք դավաճանն ու նրա հրոսակախումբը ստպված են լինելու կանգնել արդարադատության առջեւ/եթե, իհարկե, մինչ այդ դավաճանն ու նրա անմիջական շրջապատը չճողոպրեն՝ փրկելով սեփական կաշին/։ Նրանք՝ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործած ոստիկանները նունպես ստիպված են լինելու կանգնել արդարադատության առջեւ/ինչպես Աուշվիցի շարքայինները/, եւ այդ պահին նրանց չի փրկելու որեւէ արդարացում, այդ թվում՝ հրահանգներ կատարող շարքայիններ լինելու արդարացման փորձը։
Նրանք ստիպված են լինելու գլխիկոր պատասխան տալու ոչ միայն արդարադատության, այլ, նաեւ, պատմության եւ ժողովրդի առջեւ։
Դա անխուսափելի է լինելու։ Չկասկածե՛ք։
Արամ Շահնազարյան
«Ալիք» օրաթերթի կայքի գլխավոր խմբագիր