Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլի իշխանությունը փորձում է զավթել բոլոր ոլորտները, այդ թվում դատական համակարգը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԲԴԽ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները զոհված զինծառայողների ծնողների հետ պահանջում են Նիկոլի դավաճանության գործով վերաքննիչ բողոքը քննել ոչ թե փակ, այլ բաց ռեժիմով։
«Բոլոր այն անձինք, ովքեր այսօր գլխիկոր, վախեցած, ահաբեկված կատարում են հանցավոր ռեժիմի հանձնարարականները, պետք է իմանան, որ պատասխան են տալու և այդ պատասխանը ուշ չի լինելու, լինելու է օրենքի ողջ խստությամբ և հանուն ՀՀ, հանուն Արցախի Հանրապետության»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Դրա համար, նշեց նա, բոլորս, աջակցելով զոհերի հարազատներին, պայքարելու ենք հանուն արդար, ուժեղ և ազգային Հայաստանի։
Մանրամասն՝ տեսանյութում․