Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ․ Երևանից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Շաբաթվա մյուս օրերին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։
Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։