Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Եկե~ք, հավաքվե~ք, Էրզրումում, Մուշում, Վանում հայերի թաքցրած ոսկիների տեղերն եմ բացահայտելու։
Արիս Նալջը
Իմ թաքցրած ոսկիների տեղն էլ կասեմ: Գնացե՜ք, գտե՜ք, ափռ-ցփռ վատնե՜ք…
Ինչպես պատահեց՝ դիմացս հայտնվեց: Մարդը ուղիղ եթեր է անում: Այսպիսի վերատառությամբ. «Հայերն Օսմանյան պետության ոսկիները թաքցրել են էրզրումում և դրա շրջակայքում»:
Եթերը վարում է Օսմանյան օջախների գլխավոր տնօրեն Քադիր Ջանփոլատը: Կողքին էլ՝ երկու օգնական: Ասում են՝ «Բացահայտում ենք այն վայրերը, որտեղ հայերն Օսմանյան պետության ոսկիներն են թաքցրել»։
Իբր ի՞նչ է պատահել․ իբր հայերը հողի իրավունք են պահանջել, ոսկիները թաքցրել են Էրզրումում և այլն, և այլն…
Բովանդակությունը կարևոր չէ:
Ամեն պարագայում մինչ այդ ասել էի տարիներ տևած այդ շահագործման մասին, ինչպես նաև՝ այն փաստի, որ յուրաքանչյուր տնտեսական ճգնաժամի ժամանակ մոտենում է ժողովրդի բարոյական էներգիան բարձրացնող գանձագողության սեզոնը, և որ այդ ճգնաժամի հետ մեկտեղ նման պեղումների թիվն ավելանում է և մինչև իսկ՝ պետության միջոցով ուղղորդվում։
Խորհուրդ եմ տալիս ARTI TV-ի Կամուրջ հաղորդաշարում լսել այս թեման ուսումնասիրող գիտնական Քյուբրա Քուրթ Չալըշքանի ասածները։ Հղումը այստեղ թողնեմ:
Ի վերջո, միգուցե երբ լսեք, որ դիմացի թաղամասից մեկ ուրիշն էլ է նույնն ասում, ինչ ես, կհավատաք ինձ…
Ցանկացա տարիներ շարունակ հանդես եկած այս երգչախմբում իմ ներդրումն էլ ունենալ: Որպես հայ՝ արդեն ոսկիներիս տեղը բացահայտելու ժամանակը հասավ։
Այսուհետև ուշադիր կարդացեք, ո՜վ հարստանալ ցանկացողներ և հույսի առևտրականներ:
Թաղման վայրերը
Նախ և առաջ վայրերից սկսենք:
Ձեզ սուտ չեմ ասի։
Նախկինում այս հողերում մենք միլիոներ էինք, և հետևաբար ընտանիքների թիվը մեծ էր: Արգելված էր ձի հեծնելը, արգելված էր զենք կրելը, այդ պատճառով էլ մեր նախնիները առևտրով են զբաղվել։
Վաստակել էր, որ վաստակում էին:
Ձերոնց խաբել են: Ստացված դրամներն էլ ոսկու են վերածել:
Այն ժամանակ «դոլարի մարդ» չկար:
Հետո, երբ մեզ աքսորի ուղարկեցին՝ թաղեցինք:
Քանի որ շատ էինք, թաղման վայրերն էլ էին շատ:
Սակայն քանի որ խոսքը էրզրումից բացվեց, ես էլ այնտեղ եղողներն էլ հենց կթվարկեմ:
Արագ գետինը փորեք…
Վերոնշյալները միայն առաջինը մտքիս եկածներն են:
Հա, Խլաթի ազգային այգին Հին գերեզմանոցն է։ Այնտեղ էլ կարելի է փորել: Սակայն անհրաժեշտ է Բիլալ Էրդողանին հարցնել: Տեղացիներն ասում են, որ այնտեղից ուղղաթիռով բազմիցս պատմական իրեր է տարել։
Հայերեն սովորելը պարտադիր է
Ենթադրենք գանձ եք փնտրում: Հատկապես Էրզրումում, այսինքն՝ եթե մեր հին, պատմական Հայաստանի Կարինում եք պատրաստվում փնտրել՝ հայերեն իմանալը պարտադիր է։ Որովհետև բոլոր քարտեզները հայերեն են։ Անգամ մեր գրաբար ասվածը հին հայերեն է։ Հետևաբար ես կասեի հենց Ստամբուլի մեր հիմնադրամների հայերեն դասընթացներին գրանցվեք։ 17 հատ հայկական դպրոց ունենք։ Կասեի, որ այնտեղ էլ կարող եք դիմել, սակայն հայ չեղողներին ընդունել չենք կարող։ Պետությունը թույլ չի տալիս: Բախտներդ չբերեց:
Եթե ասեք, որ մեր համայնքի «35 հազար հայերից մեկի հետ կկիսվեմ»՝ ձեր գործը կհեշտանա։ Բայց որպես կանոն 10 տոկոսը մենք ենք վերցնում։ Համայնքի ներսում գաղտնի պայմանավորվածություն ունենք :)))))
Չթալանվելու համար
Մյուս կողմից գիտեք, որ հայերը քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն են։ Դրանից առաջ հեթանոս էին։ Մեր աստվածների շարքում էին ծառը, ջուրը, լեռը, քարը և իհարկե արևը: Ալքիմիա էլ կա մեր հին աստվածությունների մեջ։ Այդ պատճառով մեր քահանաները գիտեն սափոր փակելը, ոսկին թաքցնելը: Երբեմն գանձ որոնողները սափորները բացելով՝ ներսում ածուխ են գտնում: Իրականում դա զգայապատրանքի կախարդանք է: Սափորի մեջ ոսկի կա, բայց դուք ածուխ եք տեսնում։
Կամ էլ հենց հակառակը՝ եթե սափորը բացելիս բացողը քրիստոնյա չէ, ոսկին ուղղակի ածուխի է վերածվում։
Կան այդպիսի բաներ, հավատացեք ինձ… :)))
Դրա համար եկեք ինձ լսեք։ Չթալանվելու համար նախ գնացեք մեր եկեղեցիների զոհասեղանից մի շիշ սուրբ ջուր վերցրեք։
Թաթախեք ձեր մատը ջրի մեջ։
Ձեր ճակատին ջրով խաչ գծեք։ Տոնին զոհաբերվելիք ոչխարի արյունը քսելու պես։
Դա ձեզ կախարդանքից կպաշտպանի:
Բայց «Վեց հազարյա» կախարդանքն էլ կա, որ այս ջուրը չի կարող դրանից փրկել ձեզ։ Նա ներառում է 6000 ընտանիքի: Ոսկին գտնվելուց հետո հանգիստ չի տալիս։ Այդ գիրքը կարդացած քահանաների կախարդանքները չեն չեզոքացվում: Եվ ոսկին գտնողը կա՛մ խելագարվում է, կա՛մ մեռնում է գանձը վայելելուց առաջ: Դեռ մարդիկ կան, որոնց ընտանիքները քայքայվել են, երեխաները մահացել են, երազներում միշտ քահանա են տեսնում, հարցրեք Վանում. :)))
Բանալի կստանաք
Մեկ այլ բան, որ հարկ է ձեռք բերել, սովորական բանալին է: Գնալու եք Էրզրումի պղնձագործների շուկա։ Հայերեն գրություններ ունեցող հին հայկական տներից մնացած բանալիներից վերցրեք։ Այս բանալիները պատրաստված են՝ ըստ իրենց տարածաշրջանների:
Դրանց ագուցված խաչերը տարբեր են։
Բոլոր տարածաշրջաններում արտադրված բանալու վրայի խաչի միջով պեղումների տարածքին նայելիս Խաչի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու թևերից բացի՝ մյուս թևը ցույց է տալիս գանձի գտնվելու վայրը:
Դա անել կարողանալու համար զենքի նշանհատիկի և նշանոցի պես պետք է նույն գծի վրա բերեք բանալու խաչն ու գյուղը: Թե չգիտեք Հայր, Որդի և Սուրբ հոգին ինչպես անել, ապա դա խաչակնքվելիս դիպչած վերջին տեղն է:
Լեզուն սովորեցիք,
Խաչակնքվեցիք,
Ընտիր՝ հիմա չեք թալանվի…
Հիմա եկեք գնանք պեղելու…
Դետեկտորները մեզ հետ են աշխատում
Թուրքիայում ընդհանուր մոտեցումը միանգամից դետեկտոր գնելն է։ ՄԻ ԳՆԵՔ: Դետեկտորով ո՞վ է գանձ գտել: Շատ-շատ երկու-երեք օսմանյան կոպեկ գտնեք։ Որովհետև դետեկտորները և դետեկտորների սնուցիչները մեզ հետ են աշխատում:
Դրա մասին Սամսունի գանձ որոնողներին էլ պատմեցի։ Երբ մենք՝ հայերս, երկրից փախանք, մեր առաջին գործը եղավ օտար երկրներում տեխնոլոգիաների և տնտեսության զարգացումն ապահովելը։ Անգամ բանկոմատն ենք մենք հայտնագործել. դեհ պատկերացրե՛ք:
Բնականաբար, մեր չիպերը մենք ինքներս չենք դնում ներս: Բոլոր բանկոմատներում էլ մեզ՝ հայերիս, ազդանշաններ ուղարկող չիպեր կան։
Դետեկտորի գործն էլ լուրջ ընդունեցինք։
Թուրքիայի տնտեսության 10 անգամ գերազանցող պահուստ հետ թողեցինք, գործի երաշխիք չէի՞նք վերցնելու:
Հենց 1920-ականներին էլ դետեկտորների ֆիրմաներ հիմնեցինք:
Հատկապես ԱՄՆ-ի Տեխասում ոսկու տենդի տարիների մասին մեզ պատմածները մեզ շատ լավ փորձ է տվել։
Անգամ 1925 թ. մեր լոբբիստները ֆիլմը նկարահանեցին՝ «The Gold Rush»:)))
Ոսկու դետեկտորների արտոնագիրը պատկանում է մեզ՝ հայերիս: Այդ արտոնագրի շնորհիվ մենք արտադրված յուրաքանչյուր դետեկտորի մեջ չիպ ենք տեղադրում։ Այդ չիպի շնորհիվ եթե նույնիսկ ոսկին գտնեք էլ, գործիքը չի ծվծվա: Ազդանշանը է ուղարկում մեր համակարգին:
Հետո, ձմռան ամիսներին երբ դուք ձմռան քուն մտած եք լինում, գալիս-հանում ենք։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ենք հայկական հանքերի շահագործման բիզնեսը տվել բրիտանացիներին։
Ոսկին նրանք են զտում։ Այսինքն՝ դրսի ուժերի հետ այդչափ սերտ համագործակցության մեջ ենք:
Դա մեր գործն է… Մի փորձեք…
Հաա, թե արծաթ եք փնտրում, դա ուրիշ բան:
Դա ազատ է: Դրան չենք խառնվում:
Առայժմ մինչև այստեղ եք եկել:
Հոդվածի միջի 3 գաղտնաբառերը գտեք և գրեք ինձ: Ես ձեզ կուղարկեմ ձեր գտնված վայրի՝ դեռևս չհրապարակված ոսկու քարտեզը:
Սակայն յուրաքանչյուր քարտեզի համար 10 հազար լիրա նվիրատվություն արեք այս թանգարանին, խնդրում եմ.
Հղումը սեղմելուց և վճարումը կատարելուց հետո ձեր կտրոնով եկեք ինձ մոտ։
https://artigercek.com/yazarlar/aris-nalci/altinlarin-yerini-acikliyorum
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net