կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 18:59
Քաղաքական

Շվեդիայի քրդական կազմակերպությունները դեմ են Թուրքիայի համար զիջումների գնալուն

Շվեդիայի քրդական կազմակերպությունները դեմ են Թուրքիայի համար զիջումների գնալուն

Շվեդիայի քրդական կազմակերպությունները դեմ են Թուրքիայի համար զիջումների գնալուն՝ հանուն ՆԱՏՕ-ում անդամակցության։ Այս մասին շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Քրդական ազգային կոնգրեսի համանախագահ Ահմեդ Քարամուսը։

«Անհեթեթություն է։ Շվեդիայի խորհրդարանը եւ Շվեդիայի կառավարությունն իրավունք ունեն որոշում կայացնել՝ ելնելով անվտանգության քաղաքականության իրավիճակից։ Հուսով ենք, որ Շվեդիան եւ արտգործնախարար Անն Լինդեն չեն կատարի Էրդողանի պահանջներին»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։