Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր ներկայացնում է հայ հանրությանը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են «նոր խաղաղության» էջ բացել երկու երկրների պատմության մեջ:
Այն, որ այս իշխանությունը զբաղված է սեփական ժողովրդին խաբելով, արդեն հասկանում է հանրության մեծ մասը: Դատեք ինքներդ․ ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանը 2021 թվականին իր ռազմական բյուջեն, 2020 թվականի համեմատ, ավելացրել է 21 տոկոսով: 2020-ին այդ երկրի ռազմական բյուջեն կազմում էր ավելի քան երկու միլիարդ դոլար, իսկ ահա անցյալ տարվա տվյալներով՝ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 2,6 մլրդ դոլար: Այսինքն` այդ երկիրը, որն, ըստ Փաշինյանի, «պատրաստվում է» խաղաղության, իր ռազմական ծախսերը ավելացրել է 21 տոկոսով:
Պարզ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է նոր նվաճումների: Պարզ է նաև, որ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին, մեր զգոնությունը բթացնում: Պարզ չէ, թե մենք ինչի՞ն ենք սպասում, որ դառնանք մեր կործանման գործընթացի դիտո՞րդ:
Սա այն հարցադրումն է, որի պատասխանը պիտի հուզի բոլորին, հակառակ դեպքում՝ մենք կավարտենք մեր պատմությունը այնպես, ինչպես այն ավարտեց արևմտահայությունը 1915-ին: Բայց արդեն նույնիսկ ձևական իրավունք չենք ունենա մեղադրելու Արևմուտքին կամ Ռուսաստանին մեր կործանման համար, քանզի այս ամենից հետո կդառնանք ծաղրի առարկա ամբողջ աշխարհի համար։
Սա է իրականությունը: