|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Որևէ լավ բան ես չեմ սպասում Ալիև-Փաշինյան հանդիպումներից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Դուք ծանոթ եք Ալիևի հայտարարությանը, որը հղի է նոր վտանգներով՝ խոսքը Լաչինի միջանցքում մաքսակետ դնելու մասին է, և այդ ամեն ինչին ի պատասխան մենք ունենք Փաշինյանի մի հատ ֆեյսբուքյան գրառումը»,-նշեց նա։
Բրյուսելյան պայմանավորվածություններին անդրադառնալով՝ ասաց, որ պետք է հասկանանք՝ ինչ են զիջել։
«Կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ, երբ այս մասին շարունակ ասում ենք՝ ժխտում են, ասում են՝ չկա նման բան, հետո պարզվում է դա արդեն իրականություն է։ Դրա լավագույն օրինակներից մեկը այս հայ-թուրքական սիրախաղն է։ Հիշո՞ւմ եք՝ քանի անգամ են հերքել, որ գոյություն ունի պրոցես, և ամեն անգամ մենք թուրքական կողմից տեղեկանում ենք նման «դրական ազդակների» ու գաղտնի պայմանավորվածությունների մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․