կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-21 18:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի փոխարեն հարազատ հորը տեսներ՝ այդպես չէր ժպտա․ Սարգիս Մկրտչյան

Նայեք Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիման տեսանյութը․ հարազատ հորը տեսներ՝ այդպես չէր ժպտա, բերանը մինչև ականջները չէր բացի՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, Իրանից հայրենադարձված Սարգիս Մկրտչյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

«Եվ դա այն Չավուշօղլուին, որ հայերին գործ գայլերի նշանն է ցույց տալիս․ սա հայի վախկոտ տեսակն է»,-ասաց Սարգիս Մկրտչյանը։

Խնդիրը գաղափարական է՝ արձանագրեց նա, որովհետև մարտի են դուրս եկել հայի պարտվող, հարմարվող, վախկոտ, պատեհապաշտ, քծնող, օտարի առաջ ծալվող, թուրքի անունը լսելիս սարսափող, ապազգային, ստորակայության բարդույթ ունեցող տեսակը հայի մյուս տեսակի՝ քաջի, խիզախի, մարտունակի, համարձակի, օտարի առաջ ծնկի չեկողի, ազգայինի դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում․