Ամփոփելով անցյալ շաբաթվա փողոցային պայքարը անաչառ դիտանկյունից կարելի արձանագրել, որ
- Նիկոլին չի հաջողվել մարել փողոցային ըմբոստության կրակը և այն շարունակում է բոցկլտալ նույն ուժգնությամբ, իսկ տեղ տեղ ավելի ցայտուն
- Սադրանքների արդյունքում կալանավորված երիտասարդները և Ավետիք Չալաբյանը հրաշալի «վառելանյութ» են այդ կրակին։
- Զգացվում է, որ շարժման ղեկավարությունը գործում է ինքնավստահ, ունի գործողությունների ռազմավարություն , որը ըստ իրավիճակի մարտավարական վերանայումների է ենթարկում։
- փողոցային պայքարի մասնակիցների մոտ ինքազոհաբերման պատրաստակամության պակասորդ չկա։
- Զգացվում է, որ շարժման ղեկավարությունը գործի չի դրել իր ողջ « զինանոցը» և մարմանդ և երբեմն ուժեղ բոցկլտացող կրակի վրա այրում է Նիկոլի օրի սպառվող քաղաքական կապիտալը։
- Նիկոլի մոտ բացակայում է քաղաքական նոր կապիտալ դիզելու տեսական և գործնական հնարավորությունը։Այսպես կոչված «ժողովրդավարական ուժերի» միավորումը Նիկոլի շուրջ նրան ոչինչ չեն տա, քանի որ նախ այդ ուժերի մեծ մասը խիստ մարգինալ են և հետո նրանք ովքեր քիչ թե շատ քաղաքական կապիտալ ունեն կուտակած չեն ցանկանա Նիկոլի պես ձախողած պրոյեկտի մեջ ներդրում անել։ Հատկապես, որ վստահ չեն, որ վերջինս չի գործում Դիմադրության շարժման հետ «համահունչ»։
Կապրենք կտեսնենք։
Ապրես Զոհրաբյան