|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Լոռու մարզի Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում երեկ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներն առավոտյան վերսկսվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները երեկ երեկոյան դադարեցվել էին։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։