|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու. տուժածներ չկան։