կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 18:21
Հասարակություն

Սև բերետավորը թքում է բերման ենթարկվող քաղաքացու վրա

Ստորև բերվող տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ՀՀ ոստիկանության զորքերի 10/32 զորամասի (առավել հայտնի որպես Դավիթաշենի գունդ) հատուկ նշանակության վաշտի սև բերետավորը թքում բերման ենթարկվող քաղաքացու վրա: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Երևանի Գայի պողոտայում, երբ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներին:

Yerkir.am-ն ավելի վաղ փաստել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի 10/32 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանն է։ Նա անձամբ է ցուցում տալիս 10/32-ի սեւբերետավորներին՝ առանձնակի դաժանությամբ բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Հայտնել էինք, որ այս անձնավորության՝ նիկոլական ռեժիմին անձնուրաց ծառայելու նպատակը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանին «գահընկեց» անելն ու նրա պաշտոնը զավթելն է։

Այսօր փաստվեց նաև, որ Հովհաննես Զաքարյանն այն աստիճանի մոլեգին է ձգտում նստել իր երազած աթոռին, որ դրա համար պատրաստ է անգամ դիմել ամենազազրելի մեթոդների, այն է՝ իր ենթակաների միջոցով թքել համաքաղաքացիների վրա:

Դե, ինչպես շեֆի պարագայում է լինելու, սույն սուբյեկտների պատասխան տալու, այն է՝ բառի բուն իմաստով թքածը լիզելու ժամանակը չի ուշանալու: