կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 13:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրում ատելության մթնոլորտ է, 4 կողմից թքում են իրար վրա․ Արամո

Երգիչ Արամոն դեմ էԿենտրոնի նախկին բնակիչների համար գույքահարկը բարձրացնելուն։ Ասում է՝ օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները։ Ինչպես նաև այն, որ կենտրոնում դեռ ապրում են ԽՍՀՄ ժամանակ իրենց բնակարանները ստացած նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ։ Դժգոհ է նաև պատմամշակութային շենքերի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունից։

Արամոն ցավով հակադարձում է Արթուր Մեսչյանին՝ ասելով․ «Քանդե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, որովհետև սեփականատերերը առել են։ Էրևանում, էսօր 100 տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, տեսնեմ ուր եք հասնելու․․Երևանը մարդիկ են, մարդու տեսակ է, ապրելակերպ ․․․ Երևանը սիրելու համար պետք է լինես ազնիվ , մաքուր, առաքինի։ Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանում կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է սարքել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պտի թատրոն գնա»։

Արամոն խոսում է նաև երկրում ատելության մթնոլորտից՝ ասելով․«Արդեն հոգնել եմ․սև, սպիտակ, թաց, չոր, կանաչ, կարմիր, դեղին։ Եթե ուզում ենք պետականություն, երկիր ստեղծենք, պետք է գործով մեկս մյուսին հարգենք, ամեն մեկս սխալական ենք մեր կյանքում։ ․․․Երկրում ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա, մեկը սրան է ասում, մյուսը նրան, եղբա՛յր, հասկացանք»։ 

Առանձին Արամոն անդրադառնում է «Յութուբում» ատելության խոսք ու հայհոյանքներ գրողներին՝ ասելով․« Էդ ի՞նչ մեկնաբանություններ են․․․ էրեխու, ծնողի, ասենք քեզ էլ ա, չէ՞, մեր բերել, գրո՛ղ։ Չես ամաչո՞ւմ, լավ էլի մեկնաբանի, համաձայն մի եղիր, ասա, որ սխալ է, բայց չի կարելի երեխեքին, տատերին, պապերին․․․ հետո դուրս եք գալիս սաղդ՝ «օբշյակով»՝ մեր հայրենիքի, մեր ծնողների․․ մեր հոր, մոր, տատու, պապու, արա, դուք հո կապիկ չեք, արա։ «Ֆեյքեր» են ասում, հիմա ասել էի․․․ այ փսլնքոտնե՛ր, բերանս չբացեմ, արա՛»։ 

Առավել մանրամասն՝ Համահայկական լուրերի ցանցի տեսանյութում.