կարևոր
1798 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-03 11:57
Աշխարհ

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում ուկրաինական 38 անօդաչու են խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում ուկրաինական 38 անօդաչու են խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռի տիպի 38 անօդաչու, կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից  38 ինքնաթիռի տիպի անօդաչուի միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ղրիմի Հանրապետության տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- հայտնել են գերատեսչությունից։