|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին մեղադրել է Հունաստանին Էգեյան և Միջերկրական ծովերում ու Կիպրոսի հարցում միջազգային իրավական նորմերը խախտելու մեջ։
«Մեր գործունեությամբ մենք միջազգային իրավունքի և երկխոսության կողմնակիցներ ենք: Մենք ցանկանում ենք լուծել առկա բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով: Չնայած դրան՝ Հունաստանը շարունակում է իր ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը սադրիչ գործողություններով ու հայտարարություններով: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա, որ տիրող իրողությունները փոխվեն, բոլորի համար պետք է պարզ լինի, որ մենք պաշտպանելու ենք մեր իրավունքները մինչև վերջ և թույլ չենք տա, որ դրանք ոտնահարվեն»,- ասել է Աքարը:
Որպես օրինակ՝ նախարարը նշել է Հունաստանի «անմարդկային գործողությունները» միգրանտների նկատմամբ և ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին մասնակցելու Թուրքիայի հրավերը չեղարկելու մասին Աթենքի որոշումը։
Զորավարժությունները Հունաստանում տեղի կունենան մայիսի 9-20-ը։ Նախատեսվում էր, որ Թուրքիայից դրանց կմասնակցեն F-16 կործանիչներ։ Հունաստանի գլխավոր ավիացիայի գլխավոր շտաբը հետ է կանչել Անկարայի հրավերը՝ թուրքական օդուժի կողմից Հունաստանի օդային տարածքի մշտական խախտումների պատճառով։