|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առչնվող իրանական թելեգրամյան ալիքը գրում է, որ Գարաչուխուր մզկիթը վահաբականության հիմնական հենակետերից մեկն է Բաքվում։ Վահաբականները, որոնք ժամանակին Ադրբեջանում շատ քիչ էին, այժմ մեծ զանգված են դառնում։ Սաուդյան Արաբիան և Թուրքիան ներկայումս մեծ ջանքեր են գործադրում Իսրայելի թելադրանքով Ադրբեջանի կրոնական կառուցվածքը փոխելու ուղղությամբ. գրում է իրանական հեռուստաալիքը։
Այսօր Ադրբեջանում արգելված են շիա բոլոր կրոնական ծեսերը, իսկ թաքֆիրականներն ու վահաբականները շատ հեշտությամբ քարոզում են իրենց գաղափարախոսությունը, և նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները։ Երկրի ղեկավարությունը, չնայած ադրբեջանցիների շիա լինելուն, արգելում են շիա բազմաթիվ միջոցառումներ։ Այս հանգամանքը չի կարող չանհանգստացնել հարեւան շիա Իրանին, որը վահաբականների կողմից ընկալվում է որպես թիվ մեկ թշնամի։
Հիշեցնենք, որ վահաբականություն ստեղծվել է 18-րդ դարում. դրա գաղափարը «մաքուր իսլամն է», այն մերժում է ցանկացած մազհաբներ (դպրոցներ)։