Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացմանը:
«Միացյալ Նահանգները մյուսներին խորհուրդ է տալիս զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին», - ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Եթե ԱՄՆ-ը շարունակի անել այն, ինչ անում է, ԱՄՆ-ի դեմ նոր ճակատներ կբացվեն»,-ընդգծել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Նրա խոսքով, հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության հետագա սպանդի, և արդյունքում «իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ողջ տարածաշրջանում»։
«Ամերիկյան կողմը պետք է որոշի՝ իրո՞ք ցանկանում է պատերազմի սրացում և վատթարացում»,- նշել է Աբդոլլահիանը։
«Նոր ճակատների բացումն անխուսափելի է, և դա կստիպի Իսրայելին զղջալ իր գործողությունների համար»,- ասել է նա։ – [Իրավիճակը] պայթյունի եզրին է. Ամեն ինչ հնարավոր է, ցանկացած ճակատ կարող է բացվել»:
«Մենք նոր զորքեր չենք ուղարկել Սիրիա կամ տարածաշրջանի այլ շրջաններ։ Բայց այնպես չէ, որ միայն հետևում ենք կատարվողին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործելու է իր ազգային շահերին համապատասխան»,- եզրափակել է նա։