կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 08:24
Քաղաքական

«Այայի Արցախ» բարեգործական ՀԿ-ն միանում է ընդիմադիր շարժման մասնակիցներին

«Այայի Արցախ» բարեգործական ՀԿ-ն միանում է ընդիմադիր շարժման մասնակիցներին
«Այայի Արցախ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև։
 
Հարգելի հայրենակիցներ
 
«Այայի Արցախ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը միանալով ընդիմադիր շարժման մասնակիցներին դեմ է այս ապազգային իշխանության կողմից ձևավորված գործունեությանը։
 
«Այայի Արցախ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը ըստ կանոնադրությամբ տրված իր իսկ իրավունքի պաշտպանելու է Հայաստանի և Արցախի պետականության շահերը։
 
Հայ Ազգը կանգնած է լրջագույն խնդրի առջև ՝ Պետականություն ունենալ կամ չունենալ...
 
Ուստի միանալով համազգային դիմադրության շարժմանը լինելու ենք տերը մեր երկրի ։
 
Մերժում ենք թուրք-ադրբեջանական կողմի մատնանշված խաղաղության պայմանագրին
 
  • Թուրքը եղել է և կմնա Հայ Ազգի թշնամին
  • Հայաստանի և Արցախի թրքացումը չի լինելու
  • Արցախը Հայկական է և չի լինելու ադրբեջանի կազմում
------------------------------------
«Այայի Արցախ» Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը ամուր կանգնելու է Արցախի Հանրապետության օրինական շահերը պաշտպանելու գործին։