Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլուխները պատերով կտան՝ կձերբակալեն շարժման մասնակիցներին։ Այս մասին լրագրողներին ասաց երթին մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մեզ չեն կարող ձերբակալել, նախ՝ նրա համար, որ մենք որևէ ապօրինություն չենք անում, հակառակը՝ մեզ մեղադրում են նրանում, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաները տեղավորվում են բառացապես օրենքի շրջանակներում։ Մենք ասել ենք, որ շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Բայց դրան մենք հասնելու ենք բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով։ Ժողովուրդն է պահանջատեր, և ժողովրդի պահանջը անհնարին է չկատարել։ Մեր պայքարն իր արդյունքը տվել է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Այնուհետև ակցիայի բոլոր մասնակիցները նստեցին հենց փողոցի մեջտեղում՝ մի քանի րոպե փակելով ճանապարհը, հետո, «Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկոլ, դավաճան» վանկարկելով, շարունակեցին իրենց քայլերթը Աբովյան փողոցով։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բիրտ ուժ կիրառելով։ Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ փակ է Երևան-Սևան մայրուղին։