կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 14:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օլիգարխների և Նիկոլի շրջանակի խմբակները ոստիկանական հագուստով կատարում են նրա հանձնարարությունները․ Իշխան Սաղաթելյան

Ամենամեծ ձեռքբերումն այս պահին այն է, որ մեր քաղաքացիներն ինքնակազմակերպվելով, առանց որևէ քաղաքական ուժի կազմակերպման, ձևավորել են իրենց խմբերը, դուրս են եկել փողոց՝ բարձրացնելով իրենց բողոքի ձայնը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում հրապարակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել․ հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որ ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։

«Տեղեկություն ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնց մի մասի անուն-ազգանունները գրված չեն, մի մասինն էլ կեղծ են, այդ մարդիկ օլիգարխների և Նիկոլի շրջանակի խմբակների կողմից ոստիկանական հագուստով կատարում են նրա հանձնարարությունները՝ վնասելով, բռնության ենթարկելով քաղաքացիներին։ Միայն երեկ Գռզոյի շրջապատից մեկը օրը ցերեկով գլխով հարվածեց քաղաքացուն, որից հետո բերման ենթարկեցին ոչ թե հարվածողին, այլ հավածվողին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ ինչու է ՔՊ-ն շնորհակալությունների պլեշմոբ սկսել ոստիկանությանը, Սաղաթելյանը պատասխանեց՝ ՔՊ-ն ոստիկանությանը շնորհակալ է, որովհետև հասարակական կարգը չեն պահում, այլ նրանց իշխանությունն են պահում։

Նա հիշեցրեց, որ Շուշիում այդքան ոստիկանների կոտորվելուց հետո մի հատ չցավակցեցին, բայց հիմա շնորհակալ են։

ՔՊ-ի հրավերին՝ երկխոսել ԱԺ-ում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Երկխոսելու միայն մեկ օրակարգ կա՝ նրանց հեռանալը»։

Նա թվարկեց այն մարզերը, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում և փակվել են միջպետական ճանապարհները․ Գեղարքունիքում՝ Սևան, Վարդենիս հենց այս պահին փակ է միջպետական ճանապարհը, Կոտայքում՝ Հրազդանում, Արմավիրում՝ Էջմիածնում, Արարատի մարզում հենց հիմա երկու հատվածներում փակ են ճանապարհներ, Շիրակում՝ Գյումրի, Լոռիում՝ Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, նաև Աշտարակում, Ապարանում միջպետական ճանապարհները փակ են՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․