կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 18:05
Աշխարհ

Ռուսաստանը փորձում է Ուկրաինան «կամուրջ դարձնել Մոլդովա ներխուժման համար». Աննա Մալյար

Ռուսաստանը փորձում է Ուկրաինան «կամուրջ դարձնել Մոլդովա ներխուժման համար». Աննա Մալյար

«Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինան եւ այն ցատկահարթակ դարձնել եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Մոլդովայի տարածք ներխուժման համար»։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

«Մոլդովայի մասով: Նրանց պատերազմի ամբողջ ռազմավարությունից դատելով՝ պարզ է, որ Ուկրաինան վերջնակետը եւ վերջնական նպատակը չէ, որ նրանք առաջ են գնալու, եւ Ուկրաինան հենց որպես ցատկահարթակ է պատրաստվում՝ այդտեղից առաջ շարժվելու համար։ Դա հասկացել է նաեւ արեւմտյան աշխարհը, եւ դուք տեսնում եք, որ միջազգային քաղաքականությունը եւ միջազգային վերաբերմունքը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ շատ լրջորեն փոխվել են», - ասել է Մալյարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում «կատաղի մարտերը շարունակվում են, ռուսները չեն թողնում Լուգանսկի եւ Դոնեցկի շրջանների ոչ միայն աշխարհագրական սահմանները գրավելու պլանները»։ «Նույնը ցանկանում են անել Խարկովի եւ Խերսոնի մարզերում։ Բացի այդ, նրանց նպատակն Ուկրաինան Ազովից ու Սեւ ծովերից կտրելն է»,- ասել է նա: