կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 18:15
Հասարակություն

Մոլդովա այցելելու համար վիզա պետք չի գա

Մոլդովա այցելելու համար վիզա պետք չի գա

Կառավարությունը վաղը հավանության կարժանացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի ստորագրման մասին որոշման նախագիծը:

 

Ըստ այդմ' երկու երկրների քաղաքացիները, այդ թվում` երրորդ երկրում մշտապես կամ ժամանակավոր բնակվողները, կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ մնալ մյուս կողմի պետության տարածքում շարունակական կամ պարբերական գտնվելու համար առանց մուտքի վիզայի, արտասահման ուղևորվելու համար գործող ճամփորդական փաստաթղթերի հիման վրա: Սակայն այցելության  տևողությունը 6 ամսվա ընթացքում  չպետք է գերազանցի 90 օրը' սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:

 

Այս համաձայնագիրը, ըստ որոշման նախագծի, կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների դյուրացմանը: Այս համաձայնագրի ստորագրումը կարևորում է նաև ԱԳՆ-ն` հաշվի առնելով հայ-մոլդովական հարաբերությունների ակտիվացման և զարգացման կարևորությունը: