Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Այսօրվա անօրինական իշխանությունը՝ հանձինս դասալիք, վիժվածք, տականք Նիկոլ Փաշինյանի, փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ այս վիժվածքը ծախել է Շուշին: Ու երեկ կապիկի նման Հանրապետության հրապարակից փորձում էր ծաղրել ազգային հերոսներին: Տո ա՛յ տականք, տո ա՛յ վիժվածք, տո ա՛յ դասալիք, շարքային վախկոտ, դու չես կարող մեր գեներալների ոտքի կեղտն արժենալ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից էլ դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Էս դավաճանի ոտքերը լպստելիս, Արթո՛ւր Դավթյան, հիշիր, որ իրենք էլ լպստում են Ալիեւի ու Էրդողանի ոտքերը: Դուք բոլորդ լպստողներ ու դավաճաններ եք: Ով չի կանգնում բանակի կողքին, դավաճան է»:
ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց` իշխանությանը թվում է, որ գեներալների, բանակի նկատմամբ կարող են ոտնձգություն անել։
«Ժողովուրդը բանակը պաշտպանում է ճիշտ այնպես, ինչպես բանակն է պաշտպանում ժողովրդին»,-ասաց Մամիջանյանը։
Հավաքվածները վանկարկեցին. «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ–բանակ-հաղթանակ»։
Կարճ ժամանակ անց բողոքի ակցիա իրականացնողները բացեցին ճանապարհը` ասելով, որ իրեց նպատակը կարճ ակցիա անելն էր։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում․