Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ
44–օրյա պատերազմը, դրա հետևանքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։
Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են։ Ի միջի այլոց, մենք այդ փաստաթղթով, առանց կրակոցի, ավելի շատ տարածք ենք տվել թշնամուն, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։
Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները, կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը:
Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն մեր կենսական շահերը։
Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ։ Սա կենսական պայքար է հայ ժողովրդի ապրելու իրավունքի և պետականություն ունենալու համար։
Շատերն ասում են` դե աշխարհը, միջազգային հանրությունն ընդունել են այս ամենը, մենք էլ թույլ ենք, անպաշտպան, այլևս ոչինչ հնարավոր չէ, սա մեր ճակատագիրն է։
Ո՛չ, սիրելի՛ հայրենակիցներ, երբ վռնդենք այս` պարտության սիմվոլ իշխանությանը, իրավիճակը կփոխվի: Համաժողովրդական լեգիտիմություն, ազգային դիմագիծ ու տեսլական ունեցող իշխանության հետ աշխարհն այլ լեզվով է խոսելու։
Երբ Հայաստանում լինի իշխանություն, որն Ալիևի թեզերը հիմնավորելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու փոխարեն կպաշտպանի հայկական շահերը, վստահեցնում եմ` վիճակն այլ կլինի։
Հետևաբար, Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ։
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից. Իշխան Սաղաթելյան