Շիրակի մարզի քպ-ական բանդայում իրարանցում է․․․
Անցած օրը Շիրակի մարզպետի աթոռին գամված Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում մի անպարկեշտ գրառում էր արել։ Տիկինը գրել էր․ «Եթե դուք հայրենիքը մազաչափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, բժշկի ու հողի մշակի կողքին կլինեիք, այլ ոչ թե իշխանության թիկունքում՝ պատեհ առիթով հարված հասցնելու սպասումով։ Ձեր հայրենադավ ձեռագիրը չի փոխվում։ «Թաքստոցներում» դարանակալած՝ սեփական շահի, փողի եւ աթոռի համար եք կռիվ մղում։
Սեփական հայրենիքը, հողն ու ժողովրդին մանրադրամ դարձնելով ընդդիմադիր «փրկիչները» այսօր էլ Արցախի ապագան են դրել նժարին։ Պատմությունը ձեզ եւ ձեր նմաններին գնահատական տվել է՝ մերժելով եւ նետելով քաղաքական աղբանոցը»:
Սեփական սխալները փորձել բարդել ուրիշների վրա՝ անբարոյականություն է։
Տիկին Բաղդասարյան, ձեր քաղաքական ուժը մեր երկրում ապրում է ճշմարտությունից կտրված։ Ապրում եք տագնապով, փախեփախ ռեժիմով` մտածելով, թե վայելում եք ժողովրդի աջակցությունը։ Այսօր ձեր թափթփված խմբակն իշխանությունը պահում է բացառապես ուժայինների հալածանքների շնորհիվ։ 2018 թվականի իշխանազավթումից ի վեր սուտը, դավաճանությունը, կեղծիքը, թշնամու և սեփական շահերի սպասարկումը եղան և շարունակում են մնալ ձեր քաղաքական ուժի հարազատ գաղափարախոսությունը:
Ձեր առաջնորդի ազգակործան քաղաքականության շնորհիվ կանգնած ենք պետականությունը կորցնելու եզրին։
Ձեր դավաճանական քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվեց շատ ծանր կացության մեջ:
Այսօր էլ մենք նոր պայքարի ենք դուրս եկել արցախահայերի ազատ ապրելու իրավունքի համար։
Դուք եկաք իշխանության Հայաստանը կազմաքանդելու համար։ Հեռացե՜ք քանի վերջնական չեք կործանել մեր անկախ պետականությունը։ Լավ հիշեք, տիկին, դավաճանությունը երբեք չի ներվում․․․
Հ․Գ․ Տիկին Բաղդասարյան, իսկ Շիրակի մարզում Ձեզանից ավելի նախկին դժվար թե գտնվի․․․ «Նախկիններին» ձեր մատուցած ծառայությունների մասին լավ են հիշում Շիրակի մարզում․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ