կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 02:41
Աշխարհ

Իրարանցում` կառավարության մոտ

Իրարանցում` կառավարության մոտ

«Դուք տարբերվում եք մյուս առեւտրականներից թե ձեր հագուկապով, թե ինտելեկտով: Չեմ ուզում փնոված լինել ինչ-որ մեկին, բայց դուք իսկապես տարբեր եք: Խելացի եղեք, որ սադրանքների չենթարկվեք»,- այս խոսքով ոստիկանության հրամանատար Վալերի Օսիպյանը հորդորում է կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին:

 

Վերջիններս պահանջում են հանդիպել վարչապետի հետ եւ խնդրել իջեցնել Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապարանքի մաքսային տուրքերը: Կառավարությունից դեռեւս որեւէ արձագանք չկա, իսկ կրքերը պարբերաբար շիկանում են:

 

Ակտիվ ցուցարարներից Սուրեն Նիսանովը, ով իր բախտակիցներին չլռելու կոչ էր անում, ասաց, թե ինքը «կռված տղա» է եւ 1994 թվականին Օմարի լեռնանցքն է պաշտապնել:

 

Հավանաբար այս խոսքերն էին պատճառը, որ կարգը պահպանող ոստիկաններից մեկը խնդրեց նրան ցույց տալ իր զինվորական վկայականը: Սակայն ոստիկանը միայն վկայականը նայելով չբավարարվեց եւ ձեռքից վերցրեց այն:

 

Իսկ Սուրեն Նիսանովի իր զինվորական գրքույկը վերցնելու մասին բողոքին, ոստիկանության հրամանատար Վ. Օսիպյանը նրան «խորհուրդ տվեց»` տղամարդավայել պահել իրեն, քանի որ «տղամարդը չի կանգնի կառավարությանը դեմը եւ ասի` ես կռվել եմ»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ