կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 15:30
Քաղաքական

Փաշինյանն ու Ալիեւն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ Մինսկի խումբ

Փաշինյանն ու Ալիեւն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` ամփոփելով փետրվարի 20-ին Երեւանում Հայաստանի վարչապետի եւ  փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների արդյունքները։

Միջնորդները քննարկել են Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, քննարկման ենթակա հնարավոր թեմաներ։

Համանախագահները հանդիպել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհ չլինելու փաստը,  ինչպես նաեւ ողջունել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու` տարածաշրջանում զարգացող քննարկումները։