|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքական իշխանությունները կշարունակեն Այասոֆիան համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր նույնիսկ շենքի մզկիթի վերածվելուց հետո: Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ TRT հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով չեղյալ հայտարարվել 1934 թ. Թուրքիայի նախարարների խորհրդի այն որոշումը, ըստ որի Այասոֆյա մզկիթը վերածվեց թանգարանի։ Որոշումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել էին, որ իրենք խորապես ցավում են տաճարի կարգավիճակի վերաբերյալ որոշման համար, որն ընդունվել է առանց քննարկման:
Չավուշօղլուն շեշտեց, որ հայտարարությունները, որոնք խախտում են Թուրքիայի ինքնիշխան իրավունքը, և այդ հարցի շուրջ քննարկումները անտեղի են: Թուրքական իշխանությունները հարգում են վայրը պահպանելու ցանկություն ունեցող անձանց կարծիքը:
«Մենք պետք է պահպանենք այն ժառանգությունը, որը մեր նախնիները թողել են մեզ: Հետևաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ հայտարարություններ մեզ զարմացրել են», - ասել է նախարարը: