|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ազգային բանակի օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ։
«Եթե ձեր կողմից ամենափոքր շարժում լինի, որը սպառնում է մեր ազգին, ապա Իսրայելի ռեժիմի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA-ն:
Իրանի նախագահի խոսքով՝ Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, մինչդեռ իսրայելական ուժերի ամենափոքր տեղաշարժն աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի և հետախուզության համար։