կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-17 11:54
Հասարակություն

Ալեքսանդր Մալայան․ հայկական ակնաբուժության անմոռաց նվիրյալը

Ալեքսանդր Մալայան․ Հայկական ակնաբուժության անմռաց նվիրյալը

Նվիրվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի երկնային հոբելյանին


Երբ մասնագիտությունը կոչում է և կյանքի ուղի՝ մարդը մնո՛ւմ է պատմության մեջ, քանի որ միայն այս դեպքում է նվիրումն անմնացորդ: Բժշկի աշխատանքը դա զուտ մասնագիտություն չէ, այն ունի իր ամնեատարբեր խիստ կարևոր դրսևորումները: Երբ մասնագետն իր վարքով, բնավորությամբ, տեսակով, հոգատարությամբ և գիտելիքներով՝ ստեղծում է մի ամբողջ համակարգ, մթնոլորտ, որտեղ հիվանդ իրեն զգում է ապահովության մեջ:

Ալեքսանդր Մալայանը հենց այսպիսին էր: Նա լսում էր հիվանդին և ոչ միայն գանգատները, այլև զգում էր նրա հոգեբանությունը և յուրովի մոտենում յուաքանչյուրի բնավորությանը: Հաճախ ասում էր, որ մարդուն դեղորայքից ավելի լավ կարող է հանգստացնել խոսքը, որը պատահական չի ընտրվում, այլև նրան հասկանալուց հետո:Իր բազմաթիվ ուսանողներին էր փոխանցում ոչ միայն բժշկական փորձ, այլև մարդուն խորապես հասկանալու և ճանաչելու կարողություն:

Ալեքսանդր Մալայանը, հայկական ակնաբուժության մեջ ունի այնպիսի ավանդ, որի պտուղները դեռ երկար տարիներ կսնեն ակնաբուժության աշխարհը: Այս ոլորտի Հայաստանյան մասնագետների մեծ մասը՝ նրա սաներն են, նրա փոխանցած գիտելիների կրողները, ովքեր պատվով առաջ են տանում ուսուցչի թողած դպրոցը: