|
Փոխարժեքներ
17 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Այս պահին պարեկները սպասում են, որ դեպքի վայր ժամանի քննչական խումբը։
Պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը եղել է կայանված։