|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Քուվեյթի զինված ուժերը հայտնել է, որ երկրի ցամաքային ուժերի մի քանի զինծառայող է վիրավորվել իրանական հարձակումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Բանակի հայտարարության մեջ նշվել է, որ բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Խալիդ Դիրջ Սաադ աշ-Շրեյանն այցելել է վիրավոր զինծառայողներին՝ տեղեկանալու նրանց առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին։
Ավելի վաղ Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 17-ին Իրանը հարվածել է էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանի, որի հետևանքով կայանին լայնածավալ վնաս է հասցվել։
Իրանն իր հերթին հայտնել է, որ ամերիկյան հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 8-ի, թիրախավորվել են կամուրջներ, օդանավակայան և երկաթուղային կայարան։ Թեհրանը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանային երկրներում ամերիկյան օբյեկտների։