|
Փոխարժեքներ
17 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեր Մանուկը ճեմարանի իր ուսուցչի՝ Բագրատ Սրբազանի մասին
Մտածում եմ՝ գուցե այս ամենը պատահական չէր։
Բագրատ Սրբազանի գալով շատերի համար բացվեց մի նոր էջ։ Սկսեցինք ավելի շատ հետաքրքրվել մեր Եկեղեցով, ճանաչեցինք բազմաթիվ հոգևոր հայրերի, լսեցինք նրանց խոսքը, հետևեցինք նրանց ծառայությանը։ Եթե նախկինում նրանցից շատերին նույնիսկ անունով չէինք ճանաչում, ապա այսօր, թեկուզ ոչ անձնական շփմամբ, բայց արդեն գիտենք, թե ովքեր են նրանք։
Երբեմն դժվար ժամանակներն էլ իրենց լույսն ունեն։ Դրանք ստիպում են վերարժևորել, փնտրել, ճանաչել ու ավելի ամուր կապվել այն արժեքներին, որոնք գուցե նախկինում այնքան էլ նկատելի չէին։ Այս իմաստով, կարծում եմ, մենք բոլորս մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ ավելի մոտեցանք մեր հոգևոր կյանքին և ճանաչեցինք մեր հոգևոր հայրերին։