|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով (3 ամիս ժամկետով) և 15 մլն դրամ գրավով։ «Ապրե՛ք» վանկարկումով և ծափերով ներկաները ողջունեցին դատարանի որոշումը։
Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի և ևս յոթ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ տվյալներ էին ստացվել քաղաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։