|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված խաչմերուկում կկատարվի լուսացուցային կարգավորում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։
Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռաժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։