Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. հաղորդում է «Անադոլու»-n:
«Ապրիլի 7-ին նախագահ Ալիևը զանգահարել է նախագահ Էրդողանին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումը։ Նախագահ Ալիևը դրական է գնահատել ձեռք բերված արդյունքները»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ալիևը նշել է, որ բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար՝ հիմնվելով Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա, «որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը»։
«Էրդողանն, իր հերթին, գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքների կապակցությամբ»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացումը կապահովեն խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում, կնպաստեն տարածաշրջանի երկրների զարգացմանը», - ասվում է զեկույցում։
«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև թուրք-ադրբեջանական երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»,- նշում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։