Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով այն հարցին, թե քանի որ, ընտրությունների նախնական արդյունքներով, Գյումրիում «Բալասանյան» դաշինքը 41% շեմը չի հաղթահարել, որին առաջադրել է ՀՀԿ-ն, հնարավո՞ր է դաշինքներ ձևավորեն և իրենք էլ դաշինք կազմեն: «Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս ուժերի հետ դաշինքներ կազմելու մասին վաղ է խոսելը:
«Եթե»-ներով չենք խոսում, մենք բողոքարկելու ենք, նաև մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների մեջ ենք, նրանք էլ են բողոքարկում: Հիմքեր կան, որ արդյուքների մեջ որոշակի փոփոխություն կլինի: Քաղաքականությունը չի սիրում «եթե»-ներ, կտեսնենք` արդյունքները ինչպիսին են, նոր կխոսենք, բայց ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որևէ կոալիցիա»,- ասաց պատգամավորը:
Մելքումյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, Գյումրու ընտրությունների արդյունքներից ԲՀԿ-ն գոհ է, ի տարբերություն Վանաձորի ընտրությունների արդյունքների: «Ճիշտ է՝ Վանաձորում մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց նա` հավելելով, որ Գյումրիում տարբեր ընտրախախտումներ են եղել, որոնք կբողոքարկվեն: