Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրանցեցի Գոհար Վարդանյանը գրում է.
«Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից:
Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50 %-ին հարցրե՞լ եք՝ գո՞հ են թե՞ ոչ։
Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը, դպրոցից 100 մ հեռավորության վրա:
Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել են: Սակայն դեռեւս մնացել է դնելու 3 սյուն, որոնց տեղն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության:
Եթե չդրվեն այդ երեք սյուները՝ ես նույնպես լավից, վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ:
Այսքան բան»: