Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010-ին գրանցվել է 1.974 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 293 մարդ, վիրավորվել 2.671-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհատրանսպորտային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը` հավելելով, որ այս արդյունքները բոլորի համար ցանկալի են: Սարգսյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 28-ով, զոհերինը` 32-ով, վիրավորներինը` 82-ով: Վերջին երկու տարիների ընթացքում զոհերի թիվը պակասել է 198-ով:
Ինչ վերաբերում է տոնական օրերին, ապա Նորիկ Սարգսյանը տեղեկացնում է. «Վերջին 10 օրերին գրանցվել է 61 պատահար, 5 զոհ, 111 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվը նվազել է 61-ով, զոհերինը` 4-ով, 7-ով էլ ավելացել է վիրավորների թիվը»:
Այս տարի նվազել է նաեւ հետիոտների մահացության դեպքերը: 2010-ին մահացած հետիոտնի թիվը նվազել է 10-ով: