կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 10:47
Տնտեսական

Այսօրվանից գազի սակագինը 4.7 դրամով թանկ է

Այսօրվանից գազի սակագինը 4.7 դրամով թանկ է

Այսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) մեկ ամիս առաջ բավարարել էր «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

Գազը միջինը 4.1 տոկոսով թանկ է այսօրվանից, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։