Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը (Հանրային կապերը կարգավորող հանձնաժողով) կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին: Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից հավանաբար հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով: Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1․5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման:
Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք է ձեռք բերում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները:
Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է:
Պարզվում է՝ որ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է: Նա և նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։