Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց հիմնական զեկուցող` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին` ուսումնասիրե՞լ է, արդյոք, ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի վարկային պարտավորությունները՝ 250 միլիոն դոլար պարտքը, թե ինչպես է այն առաջացել: Եվ որքա՞ն ժամանակով է հարց լուծվում` սակագինը բարձրացնելով:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ն ունի 106 միլիարդ դրամի ֆինանսական պարտավորություններ, որոնցից 23 միլիարդը կայաններին պարտքերն են, մնացածը՝ վարկային պարտքեր են, որոնք շատ ավելին են, քան ՀԷՑ-ի ակտիվներն են նախատեսում ունենալ: Եվ այսօր ՀԷՑ-ը դարձել է անվարկունակ` որևէ բանկ այլևս վարկ չի տալիս նրան:
«6,93 դրամով սակագինը բարձրացնելով` դրա 2,4 դրամը գնում է արտադրող կայաններին և սպասարկող ընկերություններին, մնացածը՝ 4,24 դրամը գնում է բաշխիչ ցանցերին: Այդ 4,24 դրամով մեկ տարվա ընթացքում փակվելու է վարկային պարտավորությունը: Եվ հետագա տարիներին, եթե չլինեն դոլար-դրամ տռատանումները, և այլ խնդիրներ չառաջանան, մենք կկարողանանք 5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սա վերցրեք` ձեր հիշողության մեջ կպահեք»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: