կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 23:24
Հասարակություն

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ժամը 22։00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):

Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Չլդրան միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,20մ-ի):

Դժվարանցանելի են՝ Նոր Շեն, Հաղորտի, Ծովատեղ, Կավահան, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Կարմիր շուկա, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է 80 սմ-1մ-ի):

Մաքրման աշխատանքներ են տարվում Մուշկապատ համայնքում:

Ստեփանակերտ- Գորիս ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան-Վայք ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՆԳ նախարարությունը հորդորում է`

Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։