|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում` մասնավորապես Սիսիան-Գորիս, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ (տեսանելիությունը` 50 մ), Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում, Վարդենյաց լեռնանցքում եւ Աշտարակ-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, մառախուղ եւ ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: