կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 12:16
Քաղաքական

Ինչպե՞ս կանդրադառնա առաջարկվող փոփոխությունը ԲՈւՀ-երի ֆինասական հաշվարկների վրա․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

ՔՊ-ն  մշակել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել  Հարկային օրենսգրքում, սակայն՝  բարձրագույն կրթության  համատեքստում։ Նախագիծը հիմնականում վերաբերում է  սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին, պատերազմի մասնակիցներին,  սահմանամերձ բնակավայրերի, շատ ուսանողներ ունեցող ընտանիքներին՝ ուսանող-բուհեր հարաբերություններին։ Մասնավորապես՝ ներկայացված նախագծով  հնարավորություն կտրվի  2016 թ. ապրիլյան և  2020 թ. 44-օրյա պատերազմների հետևանքով մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների,  մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձևով  ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը  հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանին հարցրեց, թե արդյո՞ք քննարկել են պետական բուհերի հետ, թե առաջարկվող փոփոխությունն ինչպես կանդրադառնա նրանց ֆինանսական հաշվարկների վրա, արդյո՞ք դրական կամ բացասական եզրահանգումներ են տվել ԲՈւՀ-երը։  Պապոյանն ասաց, որ եզրակացությունները եղել են դրական։

Մանրամասն՝ տեսանյութում։