կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 14:06
Հասարակություն

Բաց նամակ` ԲՈՒՀ-երի ռեկտորներին. «Դեմ եմ»

Բաց նամակ` ԲՈՒՀ-երի ռեկտորներին. «Դեմ եմ»

 «Դեմ եմ»-ը բաց նամակ է հղել ԲՈՒՀ-երի ռեկտորներին, որը ներկայացնում ենք ստորև.

 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր` պրն Ա. Սիմոնյանին

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն ՀովհաննեսՎ. Թոքմաջյանին

 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր` պրն Մ. Նարիմանյանին

 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր` պրն Ա.Դարբինյանին

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` տիկին Գ.Գասպարյանին

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր` պրն Ա. Թարվերդյանին

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Գ.Գալստյանին

 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր` պրն Վ. Առաքելյանին

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր` պրն Կ. Աթոյանին

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` պրն Դ. Մուրադյանին

 

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ` պրն Ռ. Մարտիրոսյանին

 

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն` պրն Ա.Սարգսյանին

 

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն` պրն Ն. Ղուկասյանին

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր` պրն Ռ. Միրզախանյանին

 

Հարգելի տիկին և պարոնայք,

 

Հուսով ենք՝ տեղեկացված եք 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հետևանքների մասին: Համատեղությամբ ոչ պետական հիմնարկներում աշխատող և ԲՈՒՀ-երում դասավանդող երիտասարդ մասնագետները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որ դասավանդումը շարունակելու դեպքում իրենց գումարային զուտ եկամուտը դառնում է ավելի ցածր, քան համատեղությամբ դասավանդումից հրաժարվելու դեպքում:

 

Ուստի այսօր բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտությանը, և պրակտիկայում ձեռք բերված հարուստ ու նորարար փորձը փոխանցում են ուսանողներին, ստիպված են հրաժարվել դասախոսական գործունեությունից: Սա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ բացասական հետևանքներից մեկն է, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է հասարակության առավել կիրթ, պայքարող և մտահոգ հատվածի կողմից:

 

Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:

 

Հուսով ենք՝ գիտակցում եք կրթության կարևորությունը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, անվտանգության, գիտելիքահեն տնտեսության և առողջ հասարակության կազմավորման գործում: Ձեր լռությունը կարող է կործանարար լինել և առավել ևս մեղսակից դարձնել տարվող անհեռատես, նույնիսկ՝ հանցավոր քաղաքականությանը։ Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին:

 

Հարգանքներով՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմ