Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեցին Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի շենքի մի մասի վերակառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին 2011թ-ի մայիսին:
Դպրոցի շենքը կառուցվել է 1933թ-ին եւ վերջին անգամ մասնակի վերանորոգվել էր 2003-ին:
ՀՀ ԿԳ նախարարության առաջարկով 2011թ-ի մարտ ամսին դպրոցի եւ ԵՃՇՊՀ-ի միջեւ կնքվել էր պայմանագիր: Որի համաձայն կողմերը համատեղ կազմակերպելու են ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների եւ լեզուների խորացված հոսքային ուսուցում:
Դպրոցի տնօրեն Սահակ Լեւոնյանն իր խոսքում նշեց, որ այս օրը պետք է համարել համագործակցության, նաեւ մտերմության օր, որի վրա պետք է կառուցել մեր երեխաների ապագան:
«Միջոցառումը վկայում է, որ Հայաստանի ավագ դպրոցների եւ առաջատար ԲՈւՀ-երի միջեւ համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործընթացը տալիս է իր առաջին պտուղները. ավագ դպրոցների կայացման գործում մենք հերթական հաջողությունն ենք գրանցում»,-ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարն ավելացրեց, որ ՀՀ-ում ավագ դպրոցների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքում տարբեր դժվարություններ ենք հաղթահարվել, որն է մեր հասարակությանն ու շահառուներին բացատրելը, թե ինչի համար են այս բարեփոխումները: Նրա խոսքերով ավագ դպոցի նպատակն է որպեսզի այն երեխաներն, ովքեր ուզում են ընդունվել ԲՈւՀ-եր, կարողանան ավագ դպրոցներում ստանալ որակյալ նախամասնագիտական կրթություն եւ իրենց մասնագիտական ընտրությունը կատարեն գիտակցված:
«Մենք շատ կարեւոր համարեցինք ԲՈւՀ-երի եւ ավագ դպրոցների միջեւ կապերի հաստատումը:
Ավագ դպրոցի բարեփոխումը քալյ առ քայլ առաջ է գնում` ծառայելով իր նպատակին»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:
«Դպրոցն ընտրվել է պատահականորեն: Դպրոցի կեսն արդեն վերանորոգված է: Այն կարելի է համարել ամենալավ դպրոցներից մեկը, որն ավարտել է մեր հայրենիքի ամենա երախտավոր մարդկանցից մեկը` Անդրանիկ Մարգարյանը: Եւ դպրոցի համակարգիչներով եւ լուսավոր դասարանը կոչվելու է հենց նրա անունով: Հաջորդ դասարանանը, որը բացելու ենք, լինելու է հայտնի մաթեմաթիկոս Սամսոն Դաղաբաշյանի անվան դասարանը»,-ասաց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը::
Նրա խոսքով ավագ դպրոցների կայացումը միմիայն կարող է հաջողություն ունենալ, եթե ԲՈւՀ-երը լուրջ զբաղվեն այդ խնդիրներով: