|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ունենք իրավիճակ, երբ կա մեղադրանք, որը մեր գնահատմամբ չի համապատասխանում Սահմանադրության, Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ պրակտիկայի սահմանած չափանիշներին: Այս մասին դատական նիստից հետո մեզ հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Չկա նկարագրված, թե անձը ինչ է արել, ինչ չի արել, որ իրավասություններն է գերազանցել, որպեսզի մենք էլ կարողանանք ասել ապացուցվեց կամ չէ: Մենք էլ ասում ենք՝ պարզաբանեք, որովհետև դա մարդու բազային իրավունքն է: Դատավորն էլ նախորդ նիստին ասաց, որ ինքը գորիք չունի պարզաբանելու: Դա հենց օրենքի բացն է»: