|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օրվա իշխանության նախաձեռնած հայ֊թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գործընթացը» պետք է կասեցվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Ներկայացնում ենք մի հատված ելույթից։
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները, այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:
Օրվա իշխանությունն անտեսելով՝
- Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
- Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,
- Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,
- քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,
փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ ու ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:
Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.
-Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
-Հայաստանի ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,
-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։
Հետևաբար, հայ֊թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի։