կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 16:45
Քաղաքական

Նորից արհեստական կազմավորումների մասին, կամ ինչ է սպասվում ադրբեջանին

Նորից արհեստական կազմավորումների մասին, կամ ինչ է սպասվում ադրբեջանին
Փորձենք Ուկրաինայի շուրջ, Ուկրաինայում ընթացող իրադարձությունները դիտարկել մեկ ուրիշ տեսանկյունից, մեկ ուրիշ՝ ավելի տրամաբանական հարթության մեջ։ Իսկ տրամաբանությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ մեր աչքի առաջ արյունալի իրադարձություններ տեղի ունեցան հենց ադրբեջան կոչվածում, Վրաստանում և Ուկրաինայում։ Ի՞նչ ընդհանրություն ունեն այս երեք կազմավորումները։
Հենց տրամաբանությունն էլ մեզ հուշում է, որ միակ ընդհանրությունը դրանց մեջ, ինչ-որ մեկի, կամ խմբի կողմից ստեղծված՝ արհեստական սահմաններով, արհեստական կազմավորում լինելն է։
 
Անկախ Ռուսաստանի և աշխարհի մյուս հզորների վերաբերմունքից և կատարվող քայլերից Ուկրաինան միևնույն է մասնատվելու է և վերադառնալու է բնական վիճակի։
 
Վրաստանը միևնույն է կորցնելու էր Հարավային Օսիան և Աբխազիան։ Ապագան էլ նրանց այնքան էլ լավ բան չի խոստանում։
Ամենածանրը և բարդը ադրբեջան կոչվածի վիճակն է։ Ամենածանրն ու բարդն է, որովհետև աշխարհի ամենաարհեստական կազմավորումը հենց ադրբեջանն է։ Եթե մյուսների պարագայում ինչ-որ հասկանալի տարրեր կարելի է գտնել, ապա ադրբեջանի պարագայում որևէ մեղմացուցիչ հանգամանք գոյություն չունի։ Այն ակնհայտորեն ստեղծվել է որպես բիզնես կլուբ, որպես բուֆերային գոտի՝ ինչ-ինչ հետին նպատակների համար նախատեսված։ Որևէ կասկած լինել չի կարող, որ այն մասնատվելու է և ոչ հեռավոր ապագայում։ Ադրբեջան կոչվածի հեղինակները ամեն կերպ կփորձեն փրկել այն։ Բայց ասենք այդ «փրկիչներին», որ այն փրկել ուղղակի հնարավոր չէ։ Ավելորդ անգամ հիմնավորենք մեր պնդումները։ Իրենց պատմական հայրենիքում ազգային զարթոնք ապրող 1,5 միլիոն թալիշների մասին խոսել ենք բազմիցս։ Իրենց պատմական հայրենիքում՝ Շիրվանում, ապրող 1,3 միլիոն թաթերի մասին խոսել ենք բազմիցս։ Հարավային Դաղստանի թեման քիչ է արծարծվել։ Հարավային Դաղստանը հենց ադրբեջան կոչվածի հյուսիսային հատվածն է, որտեղ իրենց պատմական հայրենիքում, այժմ էլ ապրում են լեզգիները, ավարները և մյուս կովկասյան էթնիկ խմբերը, որոնց թիվը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է մեկ միլիոնը։ Եվ այդ տարածքը համեմատելի է Ղրիմի տարածքի հետ՝ մոտ 20 000 քառակուսի կիլոմետր։
 
Ստորև ներկայացնում ենք Հարավային Դաղստանի և Ղրիմի քարտեզները․
 
 
Գագիկ Սարգսյան
«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար